Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ նախագահ Թոմաս Բախն ավարտել է պաշտոնական այցը Ճապոնիա: Վերջին օրը նա շրջել է օլիմպիական ավանում և Տոկիոյի խաղերի գլխավոր մարզադաշտում:
Թոմաս Բախին մի քանի անվանի մարզիկներ ուղեկցել են օլիմպիական ավան։ Այնտեղ պետք է բնակվեն ավելի քան 17,000 մարզիկներ և պատվիրակությունների անդամներ: Նա բարձր է գնահատել հինգ հազար տեղանոց լուսավոր ու ընդարձակ ճաշարանի պայմանները։
Հաջորդ կանգառը խաղերի գլխավոր ասպարեզ՝ Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում է եղել։ ՄՕԿ –ի ղեկավարը հիացած ասել է, որ նույնիսկ դատարկ վիճակում, խաղերի բացման արարողությունից ինը ամիս առաջ, ստադիոնը ոգեշնչող է, քանզի ֆանտաստիկ տեսք ունի։
Մարզահամալիրների ստուգումից հետո Բախն այցելել է Տոկիոյի օլիմպիական թանգարան, որտեղ գտնվում է մարզահանդեսի գլխավոր խորհրդանիշներից մեկը ՝ օլիմպիական կրակը:
Եռօյա այցը արդյունավետ է եղել ու ավելի է ամրապնդել անվտանգ և հաջող օլիմպիական խաղեր անցկացնելու վճռականությունը: ՄՕԿ –ի պատվիրակությունը լավատես է և վստահ է, որ համերաշխությունն ու միասնությունը կօգնեն կազմակերպել հաջողված խաղեր: Գրանցված առաջընթացը հուսադրում է , որ եկող ամռանը Ճապոնիայում կանցկացվի անմոռանալի մարզահանդես։